Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղելու մասին, որում ասված է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին 2025 թվականի մարտի 6-8-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ)՝ «Ներդրումներ ավելի կայուն և ապահով Եվրոպայում» խորագրով Եվրոպական ներդրումային բանկի խմբի ֆորումին մասնակցելու նպատակով»։