Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի․ Ավինյան

Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, երբ վերջին ծառերն էլ իրենց տեղում լինեն, այգին կբացվի բոլորի համար՝ հանգստանալու, ժամանակ անցկացնելու և պարզապես վայելելու Երևանի կանաչ անկյունը»,- գրել է քաղաքապետը` կից տեսանյութ հրապարակելով։
Մանրամասները՝ տեսանյութում։