Կարծում եմ՝ գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահատում ՔՊ շանսերը Գյումրիում կայանալիք ընտրություններին։
«Կարծում եմ, որ գյումրեցին իր խոսքը կասի ընտրություններին»,- նշեց նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև 18։00-ն։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։