Լուծումները, որ առաջարկել ենք Ադրբեջանին, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ-ն երբեք ոչ մի անգամ ոչ մի տեղ ոչ մի փաստաթղթով՝ ոչ գրավոր, ոչ բանավոր, չի պարտավորվել, համաձայնել, ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը որևէ կերպ կարող է նսեմացվել կամ սահմանափակվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ սա հստակ արձանագրենք, մենք պատկերացնում ենք լուծումները, որ առաջարկել ենք, պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ ՀՀ-ում երկաթուղային ցանցի ամբողջականությունն ապահովվում է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ այդ համատեքստում պետք է ամբողջը ընկալենք․ ավելին չեմ կարող ասել, բայց չեմ ուզում նաև դա դառնա պատճառաբանություն հարցի չլուծման համար»,- ասաց նա։