«ՀԱՄԱՍ»-ը իսրայելական կողմին կհանձնի չորս զոհված պատանդների մարմինները

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հաստատել է, որ չորս զոհված պատանդների մարմինները իսրայելական կողմին կհանձնի փետրվարի 26-ի ուշ երեկոյան սպասվող փոխանակման արդյունքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է հրապարակել է «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
Պաղեստինի բանտարկյալների գործերի գրասենյակն էլ, որը կապված է շարժման հետ, հայտարարել է փետրվարի 26-ի երեկոյան Իսրայելի կողմից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման մասին՝ ըստ ավելի վաղ ձեռք բերված համաձայնագրի։
«Մենք ակնկալում ենք, որ բանտարկյալները, ովքեր ազատ կարձակվեն [Իսրայելի հետ] գործարքի շրջանակներում, կժամանեն Խան Յունիս ժամը 22:00-ից մինչև կեսգիշեր»,- նշել է գրասենյակը: