Թրամփը Գազան ցանկանում է վերածել խաղատան կամ հասարակաց տան․ Սալահ Աբդել-Աթի

Պաղեստինցի հայտնի իրավապաշտպան Սալահ Աբդել-Աթին համարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «խաղատան և հասարակաց տան» վերածել Գազայի հատվածը, հայտնում է РИА Новости-ին:
«Գազան Թրամփի պատկերացրածից շատ ավելի գեղեցիկ կլինի: Թրամփը ցանկանում է այն վերածել խաղատան կամ հասարակաց տան, ինչը երբեք տեղի չի ունենա: Թրամփի տեսլականը չի իրականանա: Դրան կխոչընդոտի պաղեստինցիների տոկունությունն ու անհամաձայնությունը»,- ասել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային հանձնաժողովը գլխավորող Սալահ Աբդել-Աթին:
Թրամփը իր սեփական «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակել է գեներացված տեսահոլովակ, որում երևում է, թե ինչպես է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ձեռնարկատեր Իլոն Մասկի ընկերակցությամբ հանգստանում պատերազմից հետո վերակառուցված և վերափոխված պաղեստինյան անկլավում:
Գազայի հատվածի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ծրագրերը ենթադրում են այդ տարածքից երկու միլիոն պաղեստինցիների արտաքսում հարևան արաբական երկրներ և, նույնիսկ, Սոմալի: Գազայի հատվածը ավերակի է վերածվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գրեթե մեկ տարվա զինված առճակատման արդյունքում: