Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։
«Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։
Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, լավագույն մշակութային վերջին զանգը որոշել՝ մշակույթի ոլորտի մասնագետներին ներգրավելով»,- գրել է նախարարը։