Նեթանյահուն չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները Սիրիայի վերաբերյալ հստակ ցույց են տալիս, որ նա տարածաշրջանում խաղաղության կողմնակից չէ։
Ֆիդանն այս մասին հայտարարել է Անկարայում իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի տարածաշրջանային էքսպանսիոնիզմի քաղաքականությանը, որը վարում է իր անվտանգությունն ապահովելու պատրվակով։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Թուրքիան ուժեղ և առանցքային երկիր է տարածաշրջանում, որն, անշուշտ, կարևոր դեր կխաղա խաղաղության ապահովման և հրադադարի պահպանման գործում»։