«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկույթունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով ենթարկվել էլ սթափության փորձաքննության, եղել է սթափ: