Դիլիջանում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա Հասմիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: