Ինչու են աստղերը հրաժարվել Twitter-ից
Ոչ բոլոր հայտնիներն են սիրում սոցիալական ցանցերը: Կիրա Նայտլին, Մայլի Սայրուսը, Քայնե Ուեստը, Մեգան Ֆոքսը և այլոք հրաժարվել են Twitter-ից`պատճառաբանելով, որ դա իրենցը չէ:
«Ես ինձ միայնակ աղջիկ եմ զգում համացանցում, ում հետ ոչ ոք չի ցանկանում ընկերանալ»,-պատճառաբանել է Կիրա Նայտլին: Նա ընդամենը 12 ժամ է դիմացել Twitter-ում:
«Հարգելիներս ես ջնջում եմ իմ էջը, ինձ Facebook-ն էլ է բավական»,-Twitter-ից ջնջվելուց առաջ, գրել է Մեգան Ֆոքսը:
Մայլի Սայրուսը, Քայնե Ուեստը ևս ժամանակ առ ժամանակ ջնջում են իրենց միկրոբլոգը, ապա`վերականգնում: