Վալենտինա Մատվիենկոն կմեկնի Թուրքիա

Փետրվարի 27-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի պաշտոնական հրավերով կմեկնի Թուրքիա։
Նախատեսվում է, որ կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին էլ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էր մեկնել Թուրքիա և հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։