«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում և 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել:
Նրան դրսում հայտնաբերել է «Աղեստամոքսային» բաժանմունքի վարիչ Տիգրան Սերոբյանը: