Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա Թարարը:
Նա նաև նշել է, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը:
Փետրվարի 24-ին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում մասնակցելով պակիստանա-ադրբեջանական գործարար համաժողովին, ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման կարևորությունը: