Տուխելը դիտարկում է լոնդոնյան թիմի ֆուտբոլիստի՝ Անգլիայի հավաքական վերդառնալու տարբերակը

«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը Անգլիայի հավաքական չի հրավիրվել 2022 թվականից։ Հետո նա վաղաժամ լքեց Կատարում կայացած Աշխարհի առաջնությունը, իսկ հետո խնդրեց իրեն չհրավիրել հավաքական։
Սակայն, ըստ լրատվամիջոցների, իրավիճակը այժմ կարող է փոխվել։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դիտարկում է պաշտպանի` հավաքական վերադառնալու տարբերակը։ Մարզիչն ու ֆուտբոլիստն արդեն նախնական զրույց են ունեցել այս թեմայով։
27-ամյա Ուայթը այս մրցաշրջանում մասնակցել է «Արսենալի» 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ գրանցելով մեկ գոլային փոխանցում իր ակտիվում, փոխանցում է Armsport-ը։