Լիտվան հայտարարել է Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտին փոխարինելու ԵՄ անկարողության մասին

Եվրամիությունը (ԵՄ) չի կարող փոխարինել Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտի ներուժը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն։
Նրա խոսքով, այն գաղափարը, որ ԵՄ-ն կարող է առաջ քաշել սեփական պաշտպանական ներուժը, որը կփոխարինի ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ուժերին, աշխարհաքաղաքական առումով իրատեսական չէ։
«Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև առկա հակասություններին, ամերիկյան զորախմբին փոխարինելու տարբերակ չկա, և այդ փոխարինումը ոչ մեկին պետք չէ»,-ասել է Լիտվայի պաշտպանության նախարարը։