Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտների

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
«Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որով յուրաքանչյուր երևանցի կարող է իր ներդրումն ունենալ քաղաքի բարելավման գործում։
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դպրոցականներին նաև գրքեր նվիրեցի, ինչը ևս մեկ քայլ է կրթության և ընթերցանության խթանման ուղղությամբ»,- գրել է քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։