Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է․ նիստն ընդհատվել է

Բաքվում այսօր Ռուբեն Վարդանյանի ինքանզգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Արցախի նախկին պետնախարարը հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա փաստաբանի միջնորդությունը` Բաքվի դատարանի կազմը բացարկելու անհիմն է ճանաչվել և մնացել է առանց քննության։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։
Հիշեցնենք, որը փետրվարի 19-ից Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ՝ ի նշան Ադրբեջանում անցկացվող կեղծ «դատավարության» դեմ բողոքի։