Կողոպուտ՝ Երևանում. տուժածից հափշտակել էին խոշոր չափի գումար

Փետրվարի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացու նկատմամբ իրականացվել է կողոպուտ, որի ժամանակ այդ քաղաքացուց բացահայտ հափշտակել են խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում Շենգավիթի ոստիկանները պարզում են, որ տուժածը Երևանի բնակիչ 47-ամյա Վրեժ Դ.-ն է, ում մոտից անհայտ անձը կողոպուտի եղանակով հափշտակել է 300 հազար դրամ։
Շենգավիթի ոստիկանները արդեն փետրվարի 24-ին ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված հանցագործությունը կատարել են Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Հարություն Ղ.-ն և Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Ժ.-ն։
Ոստիկանները ճշտում են նշված անձանց գտնվելու վայրը ու Բագրատունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտից կողոպուտ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հարություն Ղ.-ին հայտնաբերում, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ վերջինը խոստովանում է, որ կողոպուտը կատարել է ինքը։
Ոստիկանները ունեն հիմնավոր կասկածներ, որ նրա հետ է եղել նաև Արմեն Ժ.-ն։
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում։