Իսրայելի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է հրաժարվել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին կողմ քվեարկելուց

Իսրայելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին, քանի որ կարևոր է համարում աջակցել ԱՄՆ-ի ներկայիս ջանքերին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին ասել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Իսրայելը կարծում է, որ կարևոր է աջակցել ամերիկյան ջանքերին, որոնք ուղղված են պատերազմին վերջ տալուն և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում հակառուսական բանաձևին աջակցելուց։
ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանը հավանություն է տվել հակառուսական տեքստին, որը Մոսկվայից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։ Այն նաև պարունակում է կոչ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։
Բանաձեւին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը, 65-ը ձեռնպահ են մնացել։ Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների հետ։