Մբապեն արտասովոր պատճառով բաց է թողել Ռեալի մարզումը

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» վաղը արտագնա խաղում ուժերը կչափի «Ռեալ Սոսյեդադի» հետ, փոխանցում է Armsport-ը։
«Սերուցքայինների» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այսօր՝ փետրվարի 25-ին
Ինչպես հայտնում է Relevo-ն, Մադրիդի «Ռեալի» հարձակվողը չի մարզվել ատամնաբուժական խնդիրների պատճառով։
Խնդիրների ստույգ բնույթը մնում է անհայտ։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Կիլիանը կթռչի թիմի հետ Սան Սեբաստիան, թե ոչ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։