«Կասկադն» ավարտուն տեսք կստանա. այն կկառուցվի 5 տարվա ընթացքում (տեսանյութ)

20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունքն ստացել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։
«Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։
Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։
1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի և ժամանցի գոտիներ. «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։
Աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում: