Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացի» հարցերով հատուկ բանագնացը ԱԳՆ-ում էր․ ի՞նչ են քննարկել

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան - Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր: