Ալեն Սիմոնյանն ուսանողների հետ խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարևորության մասին

ՀՀ ԱԺ նախագահն Ազգային ժողովում ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակից ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում: Ալեն Սիմոնյանը զրուցել է ուսանողների հետ, ներկայացրել օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասներ, ինչպես նաեւ խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին:
Ուսանողներն իրենց հերթին հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին երիտասարդներին հուզող տարբեր արդիական թեմաների վերաբերյալ:
Դպրոցի մասնակիցները խորհրդարանի ղեկավարի հետ շրջել են նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: