ՏԿԵ նախարարն ու ԱԶԲ առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունել եմ հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարությանը։
Քննարկել ենք նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր»,- գրել է նախարարը։