Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի 65-ամյա բնակիչը հայտնել էր, որ տնից և ավտոտնակից գողություն են կատարել։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից մեկնել է օպերատիվ խումբ։ Տանտերը հայտնել է, որ փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում խոհանոցի պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել են տուն և հյուրասենյակից գողացել հեռուստացույց, այնուհետև վերցնելով ավտոտնակի բանալիները՝ այնտեղից գողացել են տարբեր իրեր:
Կազմված փաստթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Բյուրեղավանի 39-ամյա և 47-ամյա երկու բնակիչ: Կոտայքի մարզի քրեական ոստիկանների և պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել են արարքը, ինչպես նաև հայտնել, որ գողություններ են կատարել նաև տարբեր մարզերում:
Բյուրեղավանի բնակիչ տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն: