1 զոհ, 1 վիրավոր. Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն, «MAN» բեռնատարն ու «ՎԱԶ 21101»-ը

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Վեդիի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պհապանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: