Ինչու է Փաշինյանը կրճատում մարզպետների լիազորությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։
Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Դպրոցները, հիվանդանոցները, սոցծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկայիս մարզպետերն իսկապես կշիռ եւ հեղինակություն չունեն իրենց տարածքներում, ինչպես նախկին մարզպետները։ Խոշորացված համայնքների ղեկավարներն ավելի շատ լծակներ ունեն, եւ ներմարզային հարաբերություններն ավելի շատ համայնքապետերը, քան մարզպետներն են կառավարում։ Բնականաբար, ընտրողի քվեն էլ նրանք են ուղղորդելու դեպի ՔՊ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: