Կոնգոյում ավելի քան 50 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից

Ավելի քան 50 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում անհայտ հիվանդությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Actualité-ն՝ հղում անելով իշխանություններին։
«Անհայտ ծագման տենդը տարածվում է Բասանկուսու քաղաքում: Փետրվարի սկզբից ավելի քան 943 դեպք է հայտնաբերվել։ Նրանցից 52-ը մահացել է»,- ասվում է հոդվածում։
Անհայտ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են փետրվարի 9-ին։ Վարակվածներն ունենում են ջերմություն, դող, գլխացավ, հոդացավ և այլ ախտանիշներ: Հրատարակությունը գրում է, որ կատարված արագ թեստերի մոտ 55 տոկոսը դրական է եղել մալարիայի համար։ Էբոլա տենդի հնարավոր բռնկման հավանականությունը բացառվել է։