ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևը

ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևի նախագծին։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դորոթի Շին։
«Մենք չենք կարող աջակցել Ուկրաինայի բանաձևին և կոչ ենք անում հետ կանչել այն»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
Փաստաթուղթը Մոսկվայից պահանջում է անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները։ Նախագծի հեղինակներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը, Բալթյան և այլ երկրները: