«Ծառուկյանին, որ տեսա` աչքերիս չէի հավատում. դա իսկական հրաշք էր»․ Բելլան հայրենիքում է

Բլոգեր Բելլա Բաբախանյանը, որը Բելառուսում ձերբակալվել էր «Ադրբեջանի իշխանություններին զրպարտելու համար», ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ժամանել է Հայաստան:
Լրագրողների հետ զրույցում Բելլան ասաց, որ 14 օր եղել է կալանավորված և նշեց. «Անդրանիկի գերեզմանի մոտ տեսանյութ էի նկարահանել, որտեղ ասել էի՝ Անդրանիկը, ժամանակին պետք է բոլորին ոչնչացրած լինեիր, որ այսօր «Եռաբլուր»-ը չլիներ: Հենց այդ տեսանյութն է շատ ցավեցրել ադրբեջանցիներին»:
Մանրամասները՝ տեսանյութում։