Շվեյցարիան կմիանա՞ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Շվեյցարիան վերանայել է Ռուսաստանի դեմ ԵՄ 16-րդ պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը և մտադիր է որոշել, թե որքանով է դրան միանալու, «ՏԱՍՍ»-ին հայտնել է Համադաշնության էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությանը կից էկոնոմիկայի պետական քարտուղարության մամուլի քարտուղար Ֆրանսուազա Շանցը։
«Շվեյցարիան ի գիտություն է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակում ընդունված նոր միջոցները: Դաշնային խորհուրդը կորոշի, թե որքանով Շվեյցարիան կմիանա ԵՄ պատժամիջոցներին»,- ասվում է էլեկտրոնային փոստով ստացված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիությունը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Նոր միջոցները ներառում են ալյումինի ներկրման արգելք և 74 նավի՝ սև ցուցակում ընդգրկելը, որոնք ենթադրաբար մտնում են Ռուսաստանի ստվերային նավատորմի մեջ։