Կարենի Խաչանովը հաղթանակով է մեկնարկում Դուբայի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող մրցաշարի առաջին շրջանում Խաչանովը մրցեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Դանիել Էվանսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթում` 6:1, 6:3 հաշվով:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակիչից: