Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող «Սլոենկա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
– խոհանոցի առաստաղը, պատերը կառուցված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
– պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող ու անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։