Կոտայքի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Գյուղի 30-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում։
Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել է խուզարկություն։
Բակում հայտնաբերվել է մարիխուանայի նմավող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Բացի այս` տղամարդը գոմից ներկայացրել է 500 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված ու կանեփի թփեր։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: