Երևանում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինի վիճակը ծանր է

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Խուդյակով փողոցում Երևանի բնակիչ 40-ամյա Արման Թ․-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Հերմինե Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։