ՏԿԵ նախարարն ու Բելգիայի դեսպանը քննարկել են տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Բելգիայի Թագավորության հետ տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։