Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ լավ գործընկեր Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ: Մենք սերտորեն համագործակցում ենք, և դա անդրադառնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի վրա։ Շահագրգռված ենք շարունակելու մեր բարեկամությունը՝ հասնելու Հայաստան-Էստոնիա-Եվրամիություն հարաբերությունների նոր սահմանների»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում: