Արքայազն Ուիլյամը ներկա չի գտնվի կնոջ` Քեյթ Միդլթոնի ծննդյան արարողությանը
Քեյթ Միդլթոնն այսօր դարձավ 32 տարեկան: Սակայն, որևէ ճոխ տոնակատարություն այդ կապակցությամբ տեղի չի ունեցել: Նա իր ծննդյան օրը կնշի իր ընտանիքի հետ, սակայն առանց ամուսնու, քանի որ արքայազն Ուիլյամը ներկա չի գտնվի նրա ծննդյան արարողությանը:
Ինչպես փոխանցում է starhit-ն Քեյթ Միդլթոնի մայրը` Քերլ Միդլթոնը այս քանի օրը հաճախել է տարբեր առևտրի կենտրոններ և մեծ քանակությամբ գնումներ կատարել: Նա նվեր է գնել նաև աղջկա համար:
Արքայազն Ուիլյամը չի կարողացել ներկա գտնվել, քանի որ վերջինս շատ է զբաղված իր կրթությմաբ: Նա այժմ կրթություն է ստանում Քեմբրիջի համալսարանում: