«Ինչո՞ւ որևէ հայկական ընկերության տարածքում չեն պահեստավորել աղը»․ Արթուր Չախոյան

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանի քաղաքապետարանը ռուսական «Ռուսալ» ընկերության հայկական դուստր «Ռուսալ Արմենալ» ընկերության պահեստում է պահեստավորել փողոցիների ցանելու ԱՂ-ը։
Իսկ ինձ անհեթեթ մեղադրում են Ռուսաստանի շպիոն լինելու մեջ, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը, երբ կարելի էր համայնքային տարածքում՝ առանց որևէ մեկին որևէ լումա վճարելու, ԱՂ-ը պահեստավորել:
Կամ, իրենց ասելով, եթե այդքան հայրենասեր են և, ըստ իրենց որ Ռուսաստանը թշնամի երկիր է, ապա ինչո՞ւ որևէ հայկական ընկերության տարածքում չեն պահեստավորել աղը, այլ նախընտրեցին հենց ռուսական ընկերությունը։
Հանրությունը թող հետևություն անի այս սմենից...»։