Արցախցի երաժիշտ Կարեն Նասիբյանին աշխատանք են առաջարկել. շուտով նաև նոր տուն կտեղափոխվի

«Ազատություն» ռադիոկայանն օրեր առաջ ռեպորտաժ էր պատրաստել Արցախից բռնի տեղահանված Կարեն Նասիբյանի մասին, ներկայացրել, թե ինչ վատ իրավիճակում է նա հայտնվել։
Ռեպորտաժը լայն տարածում էր գտել, շատերը պատրաստակամությունն էին հայտնել օգնելու Կարենին։ Կարենին օգնողներից մեկն էլ «Հայորդի»-ն է. նրան աշխատանք են առաջարկել։
«Շատերդ եք կիսվում Արցախից բռնի տեղահանված և դժվար կացության մեջ հայտնված Կարեն Նասիբյան պատմությամբ, ով 28 տարի եղել է դաշնամուրի ուսուցիչ։
«Հայորդի»-ի թիմը որոշում կայացրեց Կարենին ապահովել աշխատանքով։
«Հայորդի»-ի երաժշտական խմբակում, ուր անվճար շուտով կհաճախեն մեր շահառու երեխաները, Կարենը կաշխատի որպես նվագակցող, իսկ մենք Հայորդիի միջոցներից կվարձատրենք նրան։
«Հայորդի»-ի հոգատար հետևորդները մինչև տարեվերջ կհոգան նրա տան վարձը։
Օրեր անց արդեն Կարենը կտեղափոխվի նոր բնակարան, որը կունենա բոլոր կոմունալ հարմարությունները»,- ասվում է հայտարարությունում։
Կարեն Նասիբյանի մասին ռեպորտաժը՝ ստորև։