ՏԿԵՆ-ում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաների հետ քննարկվել են համատեղ մշակվող նախաձեռնությունները

ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտոնյաների՝ ԵԽ Կոնգրեսի բազմոլորտ կառավարման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտա Բատտիստային, Սերբիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի պաշտոնյաներին և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների։
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության, ՀՀ համայնքներում եվրոպական մի շարք երկրների հաջողված փորձի և գիտելիքների ներդրման ուղղությամբ ծավալած քննարկումների համար։
Եվրոպական խորհրդի երկրների պաշտոնյաների հետ մեկ շաբաթ քննարկվել է համատեղ մշակվող՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը, ինչպես նաև «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքները։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել և կարևորել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։