Լավրովը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը

Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման բանակցությունները տա ամուր, կայուն արդյունք, «ՌԻԱ Նովոստի»-ի փոպանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահը հստակ հայտարարեց, որ մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի հետ, ցանկացած ներկայացուցիչների հետ, ովքեր բարեխղճորեն կցանկանան օգնել խաղաղության հասնելու համար։ Բայց մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր, կայուն արդյունք, որը կհամապատասխանի Ռուսաստանին»։
Լավրովի խոսքերով, Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին «առանձնանում է ԱՄՆ-ի դիրքորոշումը. այն հաստատվել է հետևողականորեն, այն չի կոչ անում պարզապես անմիջապես «խաղաղություն հաստատել», լքել շփման գիծը և հետո մտածել, թե ինչ անել։ «Մենք միշտ ընդգծել ենք, որ նման տարբերակը մեզ չի սազի»։