Երևանում իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշներով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով հանկարծամահ է եղել: