Երևան, 24.Փետրվար.2025, 00:00 |
Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավա... Կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հա... Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղ... Անցած շաբաթ թոքաբորբով հոսպիտալացվել է 568 բո... Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարար... Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշել է Զա... ԵՄ-ն արգելել է ութ ռուսական լրատվամիջոցների հ... «Ինչո՞ւ որևէ հայկական ընկերության տարածքում չ... Երևանում հյուրանոցից հիվանդանոց տեղափոխված 49... 21-րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փո... Մի քանի ժամ մեր տեխնիկան ուշացավ, բայց խցանու... Դպրոցներին հանձնարարվել է «Վերջին դաս»-ը կազմ... Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերու... Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ... «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը». ցուցահանդես Ե... Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ... ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը նշում ... Արցախցի երաժիշտ Կարեն Նասիբյանին աշխատանք են ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանին է նվիրաբերվել ավելի քան 200 տարվա պատ... Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են Անկարայում․ ի՞ն... Գերլարված իրավիճակ Ողջաբերդում. ոստիկանական զ... ՏԿԵՆ-ում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտ... Լավրովը նշել է ռազմական գործողությունների դադ... Ցանկացած ծրագիր առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թրամփը վարչակազմը USAID-ի ևս 1600 աշխատակցի է... Երևանում իրանական համարանիշներով բեռնատարում ... Մենք պահանջում ենք նախարարից, մարզպետից, էս հ... Դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկ... 429 անձ դեռևս անհայտ կnրած է համարվում հակամա... Վանաձորում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբեր... Հայաստանի պետական պարտքը. որքան է ծախսում պետ... Քննարկվել է Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ... Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 10 պատահ... Դատարան հանձնված վարույթների կրկնակի աճ՝ Մալա... Բաքվում այսօր նշանակված ԼՂ ռազմաքաղաքական ղե... Ովքեր են առաջադրվել Գյումրու համայնքապետի ընտ... Երևանում ՃՏՊ-ների ժամանակ երթևեկելի մասը փակ ... Գվարդիոլան նոր առաջարկ է ստացել և մոտ ապագայո... ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է շուրջ 6000 եվրո ... Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գ... ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել 2025-ի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի ... Շվեդ պատգամավորը Երևանին խորհուրդ է տվել չսահ... Բաքուն սպասողական փուլում է․ Տիգրան Աբրահամյա... Ասել, որ պատրաստ չէինք տեղումներին, արդար չի ... Աստղագուշակ՝ փետրվարի 24-ի համար Դիլիջանը բարեկարգված կանգառներ ունի․ վարչապետ... Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Ովքե՞ր կարող են հասարակական տրանսպորտից անվճա... Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին... Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը կատար... Շատ լավ հանդես եկանք․ Գվարդիոլան մեկնաբանել է... Անդրադարձ՝ զինծառայողների բնակարանային ապահով... Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ վիրավորներից 1-ը ... ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակց... Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացա... Դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորամասում, որտեղ... Ուրարտուն պայմանագիր է ստորագրել Արտեմի Գունկ... Աջակցության ծրագիր` ԵՄ ուղղությամբ արտահանում... Լավրովը ժամանել է Թուրքիա Հռոմի պապի առողջական վիճակը շարունակում է մնա... Գյումրիում իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիա... Շոլցն ընդունել է ընտրություններում սոցիալ-դեմ... Նորակոչիկների՝ ծառայությանն ադապտացվելու շրջա... Վանդալիզմի հերթական դեպքը՝ Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱ... Էրդողանը Մակրոնին հայտնել Է Ուկրաինայի հարցով... Էվերեստի ձյան ծածկը նահանջել է 150 մետրով «Մասնավորի մոտ ի՞նչ գործ ունի քաղաքացու հարկե... Ձեր հաղթանակները մինչ օրս ոգեշնչման աղբյուր ե... Երևանում 52-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել... Անվանվել է տեսողության հետ կապված խնդիրներ առ... Պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն ... Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային ե... Շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունեն... Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ... Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ծառայելու է ... Վլադիմիր Պուտինը եզակի նախագահ է․ նա բացարձա... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվ... «Սուրբ Սարգիս» եկեղեցում գողացել են 19-ամյա ա... Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տե... ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատա... Օդի ջերմաստիճանը կնվազի Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ... «ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճան... Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. կա վիրավոր, ... Դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն ... Մարտունի-Վարդենիս ճանապարհին բուք է Կովկասը նորից օրակարգում է․ ամեն ինչ եռում է․... Զոհեր և վիրավորներ. Պերուում առևտրի կենտրոնի ... Բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատ... Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստան... Հրդեհ՝ Արտաշատում․ բնակարաններից մեկի խոհանոց... Հալիձորի մոտակայքում չորս բեռնատար արգելափակվ... Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերա... Աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ Սևան-Գավառ-...

Հայաստանի պետական պարտքը. որքան է ծախսում պետությունը, և ովքեր են գլխավոր պարտատերերը. «Հետք»

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Տվյալները հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում՝ «լրացնելով» էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի թերի տեղեկությունները՝ պետական պարտքի վերաբերյալ, Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքի գծով տոկոսավճարներին և մայր գումարների մարումներին բավականին զգալի գումարներ է ուղղում:

Ինչ վերաբերում է պարտքի կառավարելիությանը, հարկաբյուջետային կանոններով սահմանված պարտք/ՀՆԱ ցուցանիշի 60%-ի շեմը չի հատվել։

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարը ևս անդրադարձել է այս հարցին, մասնավորապես՝ Հայաստանը համեմատելով Ճապոնիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։

Հայաստանի արտաքին վարկերի կազմում ներկայում ամենախոշոր կշիռն ունեն Համաշխարհային բանկից ստացված վարկերը։

2024-ին 314 մլրդ դրամ է ուղղվել պարտքի տոկոսներին, 451 մլրդ դրամ՝ մայր գումարներին

2024-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ, որից 2 տրլն 533 մլրդ դրամը ներքին պարտքն է, 2 տրլն 560 մլրդ դրամը՝ արտաքին։

Տարվա ընթացքում Կառավարության պարտքի գծով միայն տոկոսավճարները կազմել են մոտ 314 մլրդ դրամ։ 2023 թվականի համեմատ այս գումարն աճել է 24%-ով։

Դրանից գրեթե 220 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են։ Սա ևս մեկ անգամ ապացույց է, որ ներքին պարտքը ոչ պակաս կարևոր է, ավելին՝ դրա սպասարկումը շատ ավելի ծանր բեռ է բյուջեի համար, քան արտաքին պարտքինը։ Ընդ որում՝ տարեցտարի ներքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները մեծանում են։

Մասնագիտական լեզվով պարտքի սպասարկում ասելով՝ հասկանում ենք տոկոսավճարները, մարումների դեպքում՝ մայր գումարների մարումները։

Արտաքին պարտքի տոկոսավճարները կազմել են մոտ 94 մլրդ դրամ։ Արտաքին վարկերի գծով վճարվել է 66 մլրդ դրամ, եվրապարտատոմսերի գծով՝ 27 մլրդ դրամ։

Ամեն տարի Հայաստանի պետական բյուջեի ծախսերի 10-12%-ն ուղղվում է միայն պարտքի տոկոսավճարները մարելուն։

Բյուջե-2025. որոնք են ամենախոշոր ծախսերի ուղղությունները

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սա բավականին բարձր ցուցանիշ է համարում։

«Սա ինձ անձամբ շատ է անհանգստացնում։ Մենք պետք է ապագայի համար հասկանանք, թե ինչպես ենք անելու, որ մեր տոկոսադրույքները իջնեն, ինչպես ենք անելու, որ պարտքի մակարդակը կայուն մնա, մեր եկամուտներն ավելի արագ աճեն, որպեսզի այդքան մեծ սպասարկման գումար չծախսենք»,- ԼուրջCast-ում ասել է նախարարը։

«Ներքին պարտքի շուկան զարգացնելու և ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի փոխարժեքի ռիսկը կառավարելու հետևողական քաղաքականության իրականացման արդյունքում պետական գանձապետական պարտատոմսերի կշիռը ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում աստիճանաբար ավելացել է»,- նշված է պետական պարտքի 2023-ի տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։

Պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին է մեծապես գոյանում ներքին պետական պարտքը։

Տվյալները ցույց են տալիս, որ ներքին պարտքի կշիռն ավելացնելու Կառավարության ռազմավարությունը շարունակվել է։ Տարվա վերջի դրությամբ ընդհանուր պետական պարտքի 49.7%-ը ներքին պետական պարտքն է, 50.3%-ը՝ արտաքինը։ 2024-ին առաջին անգամ ներքին և արտաքին պարտքի ծավալները գրեթե հավասարվել են։

Արդեն 2025-ին, հնարավոր է, ներքին պարտքի կշիռը ոչ մեծ չափով պակասի։

«Եթե վերջին տարիներին մենք մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, ապա մյուս տարի մի փոքր նվազելու է՝ կախված մեր կանխիկի պահանջարկից։ Արտարժութային կարիքներից ելնելով՝ մենք որոշել ենք մյուս տարի մի փոքր ավելի շատ դոլարային պարտք վերցնել, քան այս տարի»,- 2024-ի դեկտեմբերի վերջին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Բացի պարտքի տոկոսավճարները, պետությունը նաև մայր գումարների մարումներ է իրականացնում։ 2024 թվականին 285 մլրդ դրամի ներքին պարտքի մարում է կատարվել, 166 մլրդ դրամի՝ արտաքին պարտքի մարումներ։ Այդպիսով, պարտքի գծով ընդհանուր մարումները կազմել են 451 մլրդ դրամ։

Սակայն, մարումների արդյունքում ընդհանուր պետական պարտքը չի նվազել, այլ աճել է, քանի որ նույն ընթացքում մարումներին զուգահեռ նոր պարտքեր են ներգրավվել։ Եթե տոկոսավճարները բյուջեն պլանավորելիս առանձին տողով ներառվում են ծախսերի կազմում, ապա մայր գումարների մարումների պարագայում ոչ ուղղակիորեն ստացվում է, որ դրանք իրականացվում են հիմնականում նոր պարտքեր ներգրավելու հաշվին։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից 2025-ը ծանր տարի է լինելու։

Դեկտեմբերի վերջի տվյալներով՝ Հայաստանը պետական պարտքի տոկոսավճարների գծով 2025 թվականին պետական բյուջեից պետք է ծախսի շուրջ 800 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ մայր գումարների գծով՝ 1.6 մլրդ դոլար։ Այսինքն՝ պարտքի տոկոսավճարների և մայր գումարների գծով անհրաժեշտ կլինի ծախսել 2.4 մլրդ ԱՄՆ դոլար։

«Դրա մի մասը պլանավորվում է ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը՝ բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ մեր տեղական պարտատոմսերի թողարկումով»,- տարեվերջյան ասուլիսին տեղեկացրեց Ֆինանսների նախարարը։

Ու՞ր է հասել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը

«Արդյոք Հայաստանի պետական պարտքը շա՞տ է, թե՞ քիչ, կառավարելի՞ է, թե՞ ոչ և արդյոք այն մեզ վախեցնելու կամ մտահոգելու տեղ տալի՞ս է, թե՞ ոչ։ Այդ հարցում մեզ կօգնեն թվերը։ Մասնավորապես, պետական պարտքի հարաբերությունը եկեք դիտարկենք համախառն ներքին արդյունքի տրամաբանության մեջ»,- իր նոր «ուսուցողական» տեսանյութում օրեր առաջ առաջարկել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Այն, ըստ Պապոյանի տեղեկությունների, 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 50.5%։ Այսինքն՝ պարտքը ՀՆԱ-ի 50.5%-ի չափով է։

Հայաստանի քաղաքացիների մտահոգությունները հերթական անգամ փարատելու համար Էկոնոմիկայի նախարարն այնպիսի երկրների օրինակներ է բերում, ինչպիսիք են Ճապոնիան՝ իր 255% պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշով, Սինգապուրը՝ 171%-ով, Իտալիան՝ 135% և այլն։

Այլ խոսքով՝ նախարարը նույն հարթակի վրա է դնում Հայաստանն ու այս երկրները։ Այստեղ միայն նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի՝ 2023 թվականի տվյալներով ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսություն՝ համախառն ներքին արդյունք ունեցող երկիրն է, Ճապոնիան՝ չորրորդը: Մինչդեռ Հայաստանին այս ցանկում պետք է վերջից փնտրել շուտ գտնելու համար։

«Ասածս չի նշանակում, որ մենք պետք է ավելացնենք մեր պետական պարտքը։ Այդպիսի քաղաքականություն մենք չունենք։ Ասածս նրա մասին է, որ մենք վախենալու և մտահոգվելու շատ առիթ չունենք, և մեր պետական պարտքն ամբողջությամբ կառավարելի է»,- ասում է Գևորգ Պապոյանը, ով Հայաստանի պետական պարտքի ցուցանիշի կողքին ԱՄՆ-ի, Ճապոնիայի ցուցանիշներն է ներկայացնում, սակայն կոչ անում լինել տեղեկացված և թույլ չտալ, «որ մեր չիրազեկվածությունն օգտագործեն մեր դեմ որպես զենք»։

Չնայած, որ կառավարելիության տեսանկյունից Հայաստանի պետական պարտքը, իսկապես, օրհասական վիճակում չէ, սակայն, օրինակ՝ բյուջեից կատարվող ծախսերի տեսանկյունից, Գևորգ Պապոյանը կարող էր մտահոգվել։

Հետ գանք մեր իրականություն։ Շատ պարզ ասած՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոններով, եթե նշված տարվա վերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը չի գերազանցում նշված տարվա ՀՆԱ-ի 60%-ը, նշանակում է պարտքը կառավարելի է և ծախսերը հավելյալ կրճատելու, «գոտիները ձգելու» խիստ կարիք չկա։ Ուշադրություն դարձնենք, որ սա վերաբերում է Կառավարության պարտքին և Կենտրոնական բանկի պարտքը, որը ընդհանուր պետական պարտքի շուրջ 4%-ն է, այս հաշվարկներում չի ներառվում։ Երկու դեպքում էլ ցուցանիշը չի գերազանցում 60%-ը։

Պետական պարտքի մասին Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.4%։ Իսկ ամբողջ պետական պարտքը, այսինքն՝ ԿԲ-ի պարտքն էլ ներառյալ, կազմել է ՀՆԱ-ի 50.7%-ը, որը մոտ է Պապոյանի նշած ցուցանիշին։

Վիճակագրական կոմիտեն երեկ (փետրվարի 20) հրապարակել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի նախնական տվյալները։ Այն կազմել է 10 տրլն 127 մլրդ դրամ (տնտեսական աճը՝ 5.9%)։ Կառավարության պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) տարեվերջին կազմել է 4 տրլն 893 մլրդ դրամ։ Ըստ դրա՝ ստացվում է, որ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48.3%։ Սպասվում է, որ Ֆինանսների նախարարությունն առաջիկայում կներկայացնի վերջնական տվյալները։

Արտաքին վարկեր. խոշորագույն պարտատերը Համաշխարհային բանկն է

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Կառավարության արտաքին վարկերը կազմել են 4 մլրդ 506 մլն դոլար։

Հայաստանի ամենախոշոր վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը (ՀԲ), որի տեսակարար կշիռը Հայաստանի ունեցած արտաքին վարկերում 37.6% է։ Մասնավորապես, ՀԲ-ի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD) բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 23.2%-ը և Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA)՝ 14.4%-ը։

Հաջորդում է Ասիական զարգացման բանկը (ADB), որին բաժին է ընկել 21.2%-ը։

Այդպիսով, միայն Համաշխարհային բանկին և Ասիական զարգացման բանկին դեկտեմբերին վերջի դրությամբ բաժին է ընկնում Հայաստանի ունեցած արտաքին վարկերի մոտ 61%-ը։

Հայաստանի մյուս վարկատուների տեսակարար կշիռներն անհամեմատ ավելի փոքր են։ Դրանց թվում են Եվրասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF), Եվրոպական ներդրումային բանկը (EIB), տարբեր պետություններ, առևտրային բանկեր։

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ով ինչ կշիռ ունի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Այս թեմայով

Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավա... Կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հա... Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղ... Անցած շաբաթ թոքաբորբով հոսպիտալացվել է 568 բո... Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարար... Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձը նշել է Զա... ԵՄ-ն արգելել է ութ ռուսական լրատվամիջոցների հ... «Ինչո՞ւ որևէ հայկական ընկերության տարածքում չ... Երևանում հյուրանոցից հիվանդանոց տեղափոխված 49... 21-րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փո... Մի քանի ժամ մեր տեխնիկան ուշացավ, բայց խցանու... Դպրոցներին հանձնարարվել է «Վերջին դաս»-ը կազմ... Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերու... Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ... «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը». ցուցահանդես Ե... Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ... ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը նշում ... Արցախցի երաժիշտ Կարեն Նասիբյանին աշխատանք են ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանին է նվիրաբերվել ավելի քան 200 տարվա պատ... Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են Անկարայում․ ի՞ն... Գերլարված իրավիճակ Ողջաբերդում. ոստիկանական զ... ՏԿԵՆ-ում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների պաշտ... Լավրովը նշել է ռազմական գործողությունների դադ... Ցանկացած ծրագիր առանց Ուկրաինայի կամ Եվրոպայի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թրամփը վարչակազմը USAID-ի ևս 1600 աշխատակցի է... Երևանում իրանական համարանիշներով բեռնատարում ... Մենք պահանջում ենք նախարարից, մարզպետից, էս հ... Դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվեց խիստ նկ... 429 անձ դեռևս անհայտ կnրած է համարվում հակամա... Վանաձորում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբեր... Հայաստանի պետական պարտքը. որքան է ծախսում պետ... Քննարկվել է Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ... Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 10 պատահ... Դատարան հանձնված վարույթների կրկնակի աճ՝ Մալա... Բաքվում այսօր նշանակված ԼՂ ռազմաքաղաքական ղե... Ովքեր են առաջադրվել Գյումրու համայնքապետի ընտ... Երևանում ՃՏՊ-ների ժամանակ երթևեկելի մասը փակ ... Գվարդիոլան նոր առաջարկ է ստացել և մոտ ապագայո... ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է շուրջ 6000 եվրո ... Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գ... ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել 2025-ի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի ... Շվեդ պատգամավորը Երևանին խորհուրդ է տվել չսահ... Բաքուն սպասողական փուլում է․ Տիգրան Աբրահամյա... Ասել, որ պատրաստ չէինք տեղումներին, արդար չի ... Աստղագուշակ՝ փետրվարի 24-ի համար Դիլիջանը բարեկարգված կանգառներ ունի․ վարչապետ... Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լույս չի լինի. հասցեներ Ովքե՞ր կարող են հասարակական տրանսպորտից անվճա... Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին... Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը կատար... Շատ լավ հանդես եկանք․ Գվարդիոլան մեկնաբանել է... Անդրադարձ՝ զինծառայողների բնակարանային ապահով... Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ վիրավորներից 1-ը ... ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակց... Բժիշկը հորդորում է երեխաների սննդակարգից բացա... Դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորամասում, որտեղ... Ուրարտուն պայմանագիր է ստորագրել Արտեմի Գունկ... Աջակցության ծրագիր` ԵՄ ուղղությամբ արտահանում... Լավրովը ժամանել է Թուրքիա Հռոմի պապի առողջական վիճակը շարունակում է մնա... Գյումրիում իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիա... Շոլցն ընդունել է ընտրություններում սոցիալ-դեմ... Նորակոչիկների՝ ծառայությանն ադապտացվելու շրջա... Վանդալիզմի հերթական դեպքը՝ Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱ... Էրդողանը Մակրոնին հայտնել Է Ուկրաինայի հարցով... Էվերեստի ձյան ծածկը նահանջել է 150 մետրով «Մասնավորի մոտ ի՞նչ գործ ունի քաղաքացու հարկե... Ձեր հաղթանակները մինչ օրս ոգեշնչման աղբյուր ե... Երևանում 52-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել... Անվանվել է տեսողության հետ կապված խնդիրներ առ... Պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն ... Ձեր ժառանգած փորձն ու գիտելիքը հիմնաքարային ե... Շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունեն... Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ... Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքը ծառայելու է ... Վլադիմիր Պուտինը եզակի նախագահ է․ նա բացարձա... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվ... «Սուրբ Սարգիս» եկեղեցում գողացել են 19-ամյա ա... Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տե... ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատա... Օդի ջերմաստիճանը կնվազի Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ... «ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճան... Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. կա վիրավոր, ... Դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն ... Մարտունի-Վարդենիս ճանապարհին բուք է Կովկասը նորից օրակարգում է․ ամեն ինչ եռում է․... Զոհեր և վիրավորներ. Պերուում առևտրի կենտրոնի ... Բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատ... Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստան... Հրդեհ՝ Արտաշատում․ բնակարաններից մեկի խոհանոց... Հալիձորի մոտակայքում չորս բեռնատար արգելափակվ... Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերա... Աղ ու ավազով մշակման աշխատանքներ՝ Սևան-Գավառ-...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan