Շակիրան և Ռիհաննան դուետ են ձայնագրել
Հայտնի երգչուհիներ Շակիրան և Ռիհաննան միասին ձայնագրել են երգ, որը կոչվում է “Can't Remember To Forget You”: Այս մասին հայտնում է 7days.ru:
Ռիհաննայի հետ աշխատելու իր տպավորություններով Շակիրան կիսվել է “Glamour” ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք շատ արագ ընդհանուր լեզու գտանք իրար, քանի որ երկուսս էլ կարիբյան աղջիկներ ենք: Ես համարում եմ, որ Ռիհաննան երկրգանդի ամենասեքսուլ աղջիկն է: Նա ինձ սովորեցրել է պարի մի քանի շարժում՝ հիանալի ուսուցիչ է»,-ասել է Շակիրան: