Գվարդիոլան նոր առաջարկ է ստացել և մոտ ապագայում կարող է հեռանալ Մանչեսթեր Սիթիից

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ գրավիչ առաջարկ է ստացել, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա մասնագետը Սաուդյան Արաբիայից առաջարկ է ստացել չեմպիոնական ակումբներից մեկից։ Առաջարկվող պայմանագրով Պեպի աշխատավարձը մի քանի անգամ կբարձրանա, քան նա ստանում է Մանչեսթերում:
Անգլիական ակումբը կարծում է, որ Գվարդիոլան թիմը դուրս կբերի ճգնաժամից, ուստի թիմից հեռանալու կամ չհեռանալու որոշումը մնում է իսպանացու վրա։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 26 տուրից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Մանչեսթերցիները Չեմպիոնների լիգայից դուրս են մնացել փլեյ-օֆֆ փուլից՝ երկու խաղում ընդհանուր 3:6 հաշվով զիջելով Մադրիդի «Ռեալին», փոխանցում է Armsport-ը։