Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։