Շատ լավ հանդես եկանք․ Գվարդիոլան մեկնաբանել է Լիվերպուլի դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Էթիհադ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0-2).
«Մենք շատ լավ հանդես եկանք։ Մենք կարող էինք ավելի արդյունավետ լինել, բայց հանդես եկանք ֆանտաստիկ թիմի դեմ։ Միգուցե սկզբում հնարավորությունները 50/50 էին, բայց մենք չկարողացանք օգտվել դրանցից։
Երկրորդ խաղակեսում նրանք շատ խորն էին պաշտպանվում։ Մենք արեցինք մի բան, որը չէինք փորձել շատ հանդիպումներում, այն էր՝ տանել նրանց իրենց տուգանային հրապարակ և փորձել հաղթել այնտեղ:
Մարտավարությունը՝ մրցակցի դարպասին մոտ լինելն էր, և դա շատ է պատահել, բայց մենք գոլ չխփեցինք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։