Աջակցության ծրագիր` ԵՄ ուղղությամբ արտահանումների համար

Արտադրողների համար եվրոպական շուկա մուտքն ավելի դյուրին, մրցակցային դիրքն էլ ավելի շահեկան դարձնելու համար Կառավարությունը նոր ծրագիր ունի:
Մշակող արդյունաբերության արտադրողները, բացառությամբ մի քանի ուղղության՝ ծխախոտի, կոկսի և թորած նավթամթերքի, հիմնական մետաղների արտադրության, նաև ոսկերչական իրերի, պետությունից ֆինանսական աջակցություն կստանան վճարած մաքսատուրքերի չափով:
Արտահանման ուղղությունն ընդգրկում է ԵՄ 27 երկիր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունը:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: